Իմ առնանդամի մաշկի տակ հավաքվում է սպիտակ նյութ, երբեմն` տհաճ հոտով, գնդիկների կամ բյուրեղիկների նման: Արդյո՞ք սա վարակ է: Ի՞նչ քսուք պետք է օգտագործել
Խոսքը հավանաբար գնում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկի (թլիփի) տակ հավաքվող
սպիտակ նյութի մասին: Այդ նյութը կոչվում է սմեգմա: Դա բնական փափկացուցիչ նյութ է, որն արտադրվում և հավաքվում է թլիփի տակ՝ նուրբ գլխիկը օծելու, լորձաթաղանթը փափուկ պահպանելու նպատակով: Կարիք չկա անհանգստանալու և ինչ-որ քսուք օգտագործելու համար: Այդ արտադրությունը պարզապես պետք է ամեն օր լվանալ սովորական գոլ ջրով՝ թլիփի մաշկը զգուշությամբ մի փոքր հետ քաշելուց հետո:
Եթե ամենօրյա պատշաճ հիգիենիկ խնամք չի ապահովվում, կուտակված նյութը կարող է տհաճ հոտ ունենալ, քանի որ նպաստավոր պայմաններ են ստեղծվում մանրէների բազմացման համար:
Պետք չէ օգտագործել հակաբակտերիալ օճառ` մաշկի գերչորացումից խուսափելու համար: Հարկավոր է գոլ ջուր և ժամանակ առ ժամանակ՝ մեղմ մանկական օճառ:
Այլ հարցեր
Ես ոչ մի բանի հավես չունեմ։ Դասերս ինձ ձանձրացնում են, կորցրել եմ սովորելու մոտիվացիան։ Ինչպե՞ս դուրս գամ այս իրավիճակից։Ես սովորում եմ 8 րդ դասարանում,սովորում եմ լավ։ Հարցն այն է,որ իմ բոլոր հասակակիցները արդեն որոշել են իրենց ուղին, իսկ ես դեռ չեմ կարող կողմնորոշվել՝ շարունակե՞մ դպրոցական կրթությունս, թե՞ գնամ քոլեջ: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ճիշտ որոշում կայացնեմ իմ ապագայի համար, որ հետո չփոշմանեմԻմ առնանդամի մաշկի տակ հավաքվում է սպիտակ նյութ, երբեմն` տհաճ հոտով, գնդիկների կամ բյուրեղիկների նման: Արդյո՞ք սա վարակ է: Ի՞նչ քսուք պետք է օգտագործել