Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Զգուշացե′ք` սնյուս

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Այսօր բավականին տարածում են գտնում անծուխ ծխախոտային հատուկ արտադրատեսակներ, այդ թվում նախատեսված ծծելու կամ ծամելու գամար:

Սնյուսը (անգլերեն` snus) ծծելու համար նախատեսված, ծխախոտի փոշուց և/կամ կտրատած ծխախոտի մանր թորամասերից պատրաստված արտադրանք է` ոչ ծխախոտային հումքի և այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա:

 

Վերջերս Ռուսաստանի Դաշնությունում գրանցված բազմաթիվ դեպքեր առիթ հանդիսացան խոսելու անչափահասների շրջանում նշված միջոցների տարածվածության և անցանկալի հետևանքների մասին:

Օգտագործելիս` սնյուսը տեղադրում են վերին շրթունքի և լնդի միջև, ինչն ապահովում է նիկոտինի հայտնվելն օրգանիզմում։

Ո՞րն է վտանգը:

Փորձագետները նախազգուշացնում են դեռահասներին և ծնողներին սնյուսի վտանգների մասին։ Հատկապես վտանգավոր է այն փաստը, որ սնյուս արտադրողները միտումնավոր փաթեթները պատրաստում են սառնաշաքարների, մարմելադների և այլ կոնֆետների տեսքով, ինչն արտադրանքը ավելի հրապուրիչ է դարձնում հատկապես երեխաների համար։ Մտահոգիչ է նաև այն փաստը, որ երեխայի կողմից սնյուսի օգտագործումն աննկատ է մնում ծնողների և մեծահասակների համար: 🙁

Սնյուսի ներծծման ժամանակ նիկոտինը անցնում է արյան մեջ և հանգեցնում ուժեղ ինտոքսիկացիայի։ Հատկանշական է բերանի լորձաթաղանթի ախտահարումը, իսկ սնյուս երկարատև օգտագործողների մոտ ավելի հաճախ են բերանի խոռոչի և լնդերի քաղցկեղի դեպքերը:

Պետք է հասկանալ, որ այս արտադրանքն ունի պոտենցիալ ռիսկեր: Ռուսաստանի Առողջապահության նախարարության վերջերս հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ սնյուսը երեխաների և դեռահասների մոտ առաջ է բերում լուրջ նիկոտինային կախվածություն, ագրեսիվ պահվածք, ախորժակի խանգարում, ինչպես նաև քնի վատացում։

Զգուշացե′ք սնյուսից:

 

Նկարը վերցված է աստեղից: