Օգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվել էր Երիտասարդների օրը: Աշխարհի տարբեր մասերում անցկացվել էին միջոցառումներ, ուղղված ժամանակակից երիտասարդության արդիական խնդիրների նկատմամբ ուշադրության բարձրացմանը:
Երիտասարդները ջանքեր չխնայեցին վառ, ակտիվ և աշխույժ ձևով իրենց մասին խոսելու` լսված լինելու նպատակով, որպեսզի օգնեն լուծել իրենց համար բավականին կարևոր խնդիրները` անաշխատունակություն, բնակարանային խնդիրներ, բարյացակամ կենտրոնների և ծառայությունների (օրինակ` առողջապահական) անհասանելիություն, ինքնահաստատվելու հնարավորությունների պակաս, «լուրջ» ընդունվելու և այլ խնդիրներ… Հենց այդ մասին օգոստոսի 12-ին խոսում էին երիտասարդները, պատմում և կիսվում կարծիքներով:
Ահա մի քանի պատմություններ աշխարհի տարբեր ծայրերից, թե ինչպես է դա տեղի ունեցել.
Զիմբաբվեում երիտասարդները բացել են երիտասարդական ստեղծագործությունների ցուցահանդես և «կոմպոզիտորական լաբորատորիա», որտեղ բոլոր մասնակիցները կարող էին մասնակցել երիտասարդների խնդիրների հաղթահարման մասին երգերի ստեղծման գործընթացին:
Պակիստանցի օրիորդները և երիտասարդները կազմակերպեցին կոնֆերանս «Երիտասարդական գագաթնաժողով հանուն խաղաղության», որին մասնակցեցին ավելի քան 500 հոգի: Չէ՞ որ ամբողջ աշխարհում երիտասարդները ցանկանում են ապրել առանց պատերազմների: Եվ պատրաստակամ են, պատրաստ են իրենց բոլոր ուժերով մասնակցել առանց պատերազմների և կոնֆլիկտների աշխարհի կառուցմանը:
Իսկ Կանադայում երիտասարդները որոշեցին պարզապես մի լավ զվարճանալ: Երիտասարդության միջազգային օրն այնտեղ անցավ բիթբոքսի հնչյունների ներքո և ուղեկցվեց բրեյք-դանսի և էքստրեմալ սպորտաձևերի մրցումներով:
Մեր աշխարհամասի որոշ երկրներում Երիտասարդության միջազգային օրն անցավ «Մենք հանուն առողջ ապրելակերպի» (ինչպես և մենք! :-)): Տոնին ընդառաջ Մոլդովայի երիտասարդներն ակտիվ խոսում էին այն մասին, որ նրանց հարկավոր է որակյալ բժշկություն: Եվ ինչպե՞ս էր դա տեղի ունենում: Օրինակ, Y-Peer երիտասարդական կազմակերպությունը բացել էր տեղեկատու հարթակներ, անցկացրել է ֆլեշ-մոբեր և հետաքրքիր բանավեճեր առողջ ապրելակերպի թեմաներով: Նրանք զրուցում էին դեռահասների և մեծահասակների հետ այն մասին, թե ինչքան կարևոր է պահպանել սեփական առողջությունը և ունենալ հնարավորություն ստանալու բարյացակամ (առանց ավելորդ խրատների) բժշկական օգնություն: Ի պատասխան այդ նախաձեռնության, Մոլդովայի հանրապետության առողջապահության նախարարությունը օգոստոսի 12-ին կազմակերպել էր բաց դռների օր Երիտասարդներին բարյացակամ կենտրոններում, որի շրջանակներում երիտասարդներին, տղաներին և աղջիկներին պատմել են դեռահասներին բարյացակամ առողջապահական կենտրոնների (ԴԲԱԿ) գործունեության մասին: Սա հիանալի հնարավորություն էր երիտասարդների համար տեղեկանալու այդ կենտրոնների մասին:
Նաև շատ ողջունելի էր, որ Մոլդովայի երիտասարդները միացան #healthyselfie
գլոբալ նախաձեռնությանը: Մի՞թե դու ոչինչ չես լսել դրա մասին: Սա համաշխարհային նախաձեռնություն է, որը տարածվել է սոցիալական ցանցերում, որպեսզի օգտագործելով ուժը և համակրելիությունը – selfie (:-))` մոտիվացնել ավելի շատ մարդկանց ապրել առողջ կենսակերպով: Ամբողջ աշխարհում հարյուրավոր մարդիկ միացել են այդ նախագծին, միացի՛ր և դու:
Մենք շատ ուրախ ենք, որ Մոլդովայում ապրում են այդպիսի ակտիվ տղաներ և աղջիկներ և որ նրանց ակտիվ կյանքի դիրքորոշումը բերում է իսկապես դրական և լավ փոփոխությունների:
Իսկ ինչպե՞ս անցկացվեց Երիտասարդության միջազգային օրը քո քաղաքում և քո երկրում: Պատմի՛ր մեզ այդ մասին և մենք սիրով կկիսվենք քո պատմվածքով:
Ֆոտոները վերցված են այս հեղինակներից (Antoine Walter, Michael Coghlan, Heather Buckley) և UNiTE. ֆորումի էջից: