Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ո՞րն է լավագույն սննդակարգը

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Մեր հոդվածներում մենք բազմիցս ենք անդրադարձել առողջ սնուցման գաղտնիքներին:

Հիշեցնելու կարգով` առողջ է համարվում մարդու տարիքին, սեռին և ֆիզիկական ակտիվության մակարդակին համապատասխանող, բոլոր անհրաժեշտ սննդանյութեր պարունակող, բազմազան սննդակարգը: Առողջ սննդակարգում որպես կանոն սահմանափակվում է այսպես կոչված «արագ սնունդը» (անառողջ ածխաջրատներով և ճարպերով հարուստ):

Վերջերս ԱՄՆ լրատվամիջոցներում հրապարակվեց լավագույն սննդակարգը. այդ կոչումը ստացավ միջերկրածովյան սննդակարգը, ի դեպ, 5-րդ անգամ անընդմեջ: 🙂  Մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին, հատկապես նրանց, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդությունների և շաքարախտի բարձր ռիսկ, հետևել հենց այդ սննդակարգին, որը շատ լավ ուսումնասիրված է և հավաստիորեն նվազեցնում է նշված հիվանդությունների զարգացման ռիսկը:

Այդ սննդակարգը առանձնանում է բուսական ծագման սննդամթերքների բարձր քանակով` տարբեր տեսակի բանջարեղեն, մրգեր, լոբազգիներ, ընկուզեղեն և սերմեր, ամբողջահատիկ ձավարեղեն: Միևնույն ժամանակ սահմանափակվում են հագեցած ճարպը և քաղցրավենիքը: Իրականում այն ոչ թե հատուկ սննդակարգ է, այլ կենսակերպ: 🙂

Ինչևէ, բոլոր դեպքերում սննդակարգը անհրաժեշտ է քննարկել բժշկի հետ:

Իսկ վերջում, մեր մշտական ուղերձը. սնվե՛ք առողջ և հետևե՛ք ձեր ապրելակերպին:

 

Աղբյուր` https://www.healio.com/