Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ո՛չ թմրամիջոցներին

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Հունիսի 26-ը թմրանյութերի օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է (International Day Against Drug Abuse and Illicit Trafficking):

Այդ օրը նշելու մասին որոշումն ընդունվել է 1987թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից, «Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ միջազգային խորհրդաժողովի» միջնորդությամբ:

Ամեն տարի հունիսի 26-ին միջազգային հանրությունը հիշեցնում է բոլորին, որ թմրամիջոցները մեծ չարիք են, և մարդկության գլխավոր նպատակներից է թմրամոլությունից զերծ հասարակություն ստեղծելը:

 

Թմրանյութերի դեմ պայքարն արդեն շուրջ 100 տարվա պատմություն ունի, սակայն առայժմ հարցին լուծում չի տրվել, և տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ թմրանյութերի զոհ են դառնում:

Թմրամոլությունը կարող է թակել ցանկացած ընտանիքի դուռ, իսկ դեռահասներն ու երիտասարդները առավել խոցելի են թմրանյութերի հանդեպ 🙁

 

«Օգտակար ռեսուրսներ» բաժնում դիտիր հետաքրքիր տեսահոլովակ թմրամիջոցների ազդեցության մասին:

Եղի՛ր իրազեկված և պաշտպանված: