Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Teenslive թիմը համալրվեց նոր կամավորներով

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Վերջապես արդեն հայտնի են Teenslive_Armenia 4-րդ սերնդի կամավորական թիմի անդամները։

Շուտով մենք կներկայացնեք մեր հրաշալի թիմին։ Հետևեք մեր սոց. խմբերին:

100 նոր հայտ, 50 հավակնորդ, 25 ֆինալիստ, և երկար ու շատ բարդ ընտրության արդյունքում` 17 հրաշալի կամավոր, ովքեր համապատասխանում են մեր բոլոր չափանիշներին։ 🙂

Ի դեպ, մեր բոլոր թեկնածուները անցան թրեյնինգներ՝ լուսանկարչության, ֆոտոլրագրության և թվային մարքեթինգի, SMM-ի թեմաներով։

Հետևեք Teenslive-ին և սպասեք մեր ստեղծարար ու նորարարական մոտեցումներով հրապարակումներին։