Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ճիշտ ժամանակն է կազմելու տարվա պլանների ցանկը

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Վերջապես ավարտվեցին երկար արձակուրդները, և վերսկսվեց նորմալ ուսումնական պրոցեսը: Այժմ արդեն հաստատ պետք է վերադառնալ կյանքի սովորական ռիթմին և միաժամանակ լցնել տարին վառ իրադարձություններով: 🙂

Շատ հարմար մեթոդ է կազմել տարվա նպատակների և պլանների ցանկ և աստիճանաբար իրագործել այն, որպեսզի հետագայում չփոշմանես իզուր վատնած ժամանակիդ մասին: Եթե չես վախենում, կարող ես ընդգրկել նաև դժվար իրագործելի, բայց խիստ ցանկալի նպատակներ: Ինչևէ, կարող ես կենտրոնանալ պարզ և հեշտ իրագործելի բաների վրա, որոնց մասին հաճախ մոռանում ես առօրյայում: Օրինակ` հանդիպել դպրոցական ընկերների հետ, այցելել բարեկամին, գնալ սահադաշտ, ամեն օր գրանցումներ անել անձնական օրագրում, շաբաթական 2 անգամ գնալ մարզասրահ կամ լողավազան, մասնակցել հետաքրքիր սեմինարի կամ վարպետության դասի, գնալ արշավ և այլն:

Տարվա ընթացքում այդ ցանկը կարող ես համալրել: Իսկ ազատ ժամանակ անդրադարձիր այդ ցուցակին և իրականացրու ցանկալի գործողություններից մեկը կամ մի քանիսը: