Այլ նորություններ
Ինչ անել արձակուրդներին
Ահա և եկավ երկար սպասված ամառը: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող եք ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 01.07.2025 , 11:00…
ավելին →
Ամեն տարի ապրիլի երրորդ շաբաթ օրը աշխարհի կրկեսային արվեստի սիրահարները նշում են Կրկեսի միջազգային օրը (World Circus Day)։
Տոնի նպատակն է ցույց տալ կրկեսն իր ամբողջ գեղեցկությամբ, ուրախացնել երկրպագուներին նոր ծրագրերով և ներկայացումներով, ինչպես նաև պատշաճը մատուցել մշակույթի մեջ կրկեսային արվեստի ավանդին։
Այս տոնը հիմնելու նախաձեռնողներն են եղել Եվրոպական կրկեսային ասոցիացիան և Կրկեսի համաշխարհային ֆեդերացիան, որը գործում է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիայի բարձր հովանու ներքո, և որի շտաբ-բնակարանը տեղակայված է Մոնտե Կառլոյում:
Օրվա տոնակատարությունը տարիների ընթացքում դարձել է ավանդական. այս օրը կրկեսային խմբերը պատրաստում են հատուկ տոնական ծրագրեր, կազմակերպում են բաց դռների օր, բարեգործական ակցիաներ, անցկացնում են փողոցային ներկայացումներ, ցուցադրություններ, կառնավալներ և երթեր ծաղրածուների, մարմնամարզիկների, աճպարարների և այլ կրկեսային արտիստների մասնակցությամբ։
Ի դեպ, չնայած կրկեսային ներկայացումը արվեստի հնագույն տեսակներից է, ներկայիս տեսքով կրկեսը ի հայտ է եկել 18-րդ դարում: Հիմնադիրը համարվում է անգլիացի ձիավարժ Ֆիլիպ Աստլեյը, ով էմպիրիկ ձևով պարզեց, որ ձիերի քառատրոփ վազքի համար առավել հարմար է 13մ տրամագիծ ունեցող կլոր հրապարակը` արենան: Մինչ այսօր այս տրամագիծը պահպանվում է աշխարհի բոլոր կրկեսներում: