Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
Ողջույն, սիրելի՛ դեռահաս,
Ահա և ավարտվում է 2020թ.-ը: Այս տարին չափազանց բարդ էր և ճակատագրական բոլորիս համար: Անցանք տարբեր փորձություններով, ունեցանք ծանր կորուստներ…
Ամփոփելով 2020թ.-ը պետք է քաղենք որոշակի դասեր, պետք է փորձենք լինել ավելի միահամուռ, գնահատենք մեր ունեցածը, արժևորենք յուրաքանչյուր ապրած օր: Եվ իհարկե, պետք է լինենք ավելի ուշադիր և բարի միմյանց հանդեպ:
Շնորհավո′ր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Թո՛ղ բոլոր դժվարությունները մնան 2020թ.-ում, իսկ 2021թ.-ը լինի առողջ, խաղաղ, բարեկեցիկ տարի և բերի միայն լավ նորություններ: 🙂
Իսկ Teenslive Armenia թիմը լինելու է ձեր կողքին: