Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Փոփոխությունները քեզնից են սկսվում

Այլ նորություններ

Ինչպես պահպանել հոգեկան առողջությունը առցանց տիրույթում
Առցանց լինելը մեծ հնարավորություններ է տալիս հաղորդակցվելու, սովորելու և կիսվելու քո համար կարևոր նորություններով, բայց նաև մարտահրավերներ է պարունակում: :-( Եթե ​​սոցիալական մեդիան երբևէ ստիպել է ունենալ նախանձի, միայնակության կամ անհանգստության զգացում, ցածր ինքնագնահատական, իմացի՛ր, որ դու միայնակ չես: Ահա հինգ խորհուրդ, թե ինչպես հոգալ քո հոգեկան առողջության մասին առցանց տիրույթում: 1․ Խուսափի՛ր անկապ սքրոլ անելուց․ Ուշադրություն դարձրու, թե ինչպես են սոց. ցանցերը և առցանց բովանդակությունը ազդում քո զգացմունքների, մտքերի կամ գործողությունների վրա: Արդյո՞ք նորություններ…
Տեղադրված է 15.01.2025 , 10:46…  ավելին →
Շատ դեռահասներ դժգոհում են, որ իրենց կյանքը անհետաքրքիր է, միապաղաղ, և ցանկանում են փոփոխություն: Երբեմն մարդիկ դժգոհ են իրավիճակից, սակայն ոչ մի բան չեն ձեռնարկում այդ իրավիճակը փոխելու համար:
Եվ հաճախ ենք լսում՝ ամեն ինչ սկսվում է քեզնից։ Ի՞նչն է ինձնից սկսվում, ինչպե՞ս։ Ի՞նչ կարող եմ փոխել աշխարհում։
Էկոակտիվիստ Անահիտ Աբգարյանը կիսվում է իր փորձով: Հուսով ենք , որ նրա պատմությամբ կկարողանամ քեզ էլ մոտիվացնել ու առաջ մղել։
«Ես բնության մարդ եմ։ Ծնվել եմ լեռներում՝ Սյունիքում։ Ամբողջ կյանքում արթնացել, դուրս եմ նայել պատուհանից դեպի հեռուն ու հիացել իմ հայրենի լեռներով, հետո գլուխս մի քիչ ներքև եմ իջացրել, տեսել մեր բակի կեղտն ու փոշին, վիրավորվել ճիշտ այնպես, ինչպես հողն է վիրավորվում, երբ նրան կեղտոտում ենք։ 💔
Տարիներ են անցել, տեղափոխվել եմ Երևան, ապրում եմ այստեղ արդեն երկու տարի ու այլևս պատուհանից չեն երևում մեր լեռները, հեռվում շենքեր են, շենքերի տակ էլ նույն կեղտն ու փոշին։ Ի՞նչ անեմ, որ այս վիճակը գոնե մի կերպ փրկեմ։🥺
Սովորություն եմ զարգացրել։ Պահում եմ ինձ մոտ տոպրակ, փողոցով քայլելիս գետնին գցած թղթերը, դիմակները վերցնում եմ ու հետո նետում մոտակա աղբամանը։ Փողոցում հաճախ մարդիկ տեսնում են, թե ինչ եմ անում, ու ասում են ՝ ապրես։ Ամեն ապրեսից ավելի լավ եմ ապրում։💕
Ընկերներիս ստիպում եմ, որ գետնին ոչինչ չգցեն, հայրիկս արդեն վաղուց ծխախոտի մնացորդները գետնին չի նետում։ Ես ինձ օգտակար եմ զգում։ 🦋
Օգոստոսին հասկացա, որ ընդամենը կողքիններին ստիպելը շատ քիչ է, որ մեծ փոփոխություն տեսնեմ իմ միջավայրում։ Ես ԷկոԹիմ եմ հիմնել, Էկոարշավներ եմ կազմակերպում, էկոլոգիական թեմաներով հոդվածներ եմ գրում։ 😌Ես հոգ եմ տանում այն տարածքի համար, որտեղ ապրում եմ։ Ինչքա´ն օգտակար կարող է զգալ իրեն մարդը, երբ մի լավ գործ է անում։
Ակտիվիզմը պիտի խթանի լավ քայլերի գնալը, ակտիվիզմով շատ բան կարելի է փոխել, ակտիվիզմը քեզնից է սկսվում։»
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶՆԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ