Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Օգտագործո՞ւմ ես էմոջի

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Օգտագործո՞ւմ ես սմայլիկլներ քո առօրա հաղորդագրություններում: Կարծում ենք` այո: Իսկ դու գիտե՞ս, թե ով է դրա հեղինակը և երբ է այն ստեղծվել:

Էմոջի (ճապոներենից՝ նկար, նշան, սիմվոլ)` գաղափարագրերի և սմայլիկների լեզու է, որն օգտագործում են էլեկտրոնային նամակներում և կայքէջերում: Այն  հայտնվել է Ճապոնիայում և տարածվել է ամբողջ աշխարհում: Ներկայումս էմոջի նշանների թիվը ավելի քան 2000 է:  😮

Այդ նշանները խորհրդանշում են մարդու տրամադրությունը, հույզերը և կյանքի առանձին իրադարձությունները: Այդ նշանների միասնությունը կազմում է այսպես կոչված էմոջի գրաֆիկական լեզուն, որտեղ բառերի փոխարեն օգտագործվում են փոքրիկ  նկարներ:

Առաջին էմոջին ստեղծվել է 1998 թ.-ին Շիգետակա Կուրիտանի կողմից, ով i-mode բջջային ինտերնետի հարթակի վրա աշխատող խմբի անդամ էր: Առաջին էմոջիների հավաքագրումը, որը կազմված էր 172 նշաններից 12×12 պիքսել չափով, մշակվել էր i-mode-ի հաղորդագրությունների փոխանակման ֆունկցիաների կազմում, որպեսզի էլեկտրոնային շփումն ավելի մատչելի դառնա:

Որոշ էմոջիների նշաններ ունեին հատուկ նշանակություն ճապոնական մշակույթում, օրինակ՝ խոնարհվող բիզնեսմենը, սպիտակ ծաղիկը, որը նշանակում է տնային աշխատանքի հիանալի կատարում, կամ հայտնի ուտելիքների նշանների խումբ՝ ռամեն, դանգո, օնիգիրի և սուշի:

Էմոջիի համեմատ, էմոտիկաները առաջացել են որպես տպագրական միջոցներով զգացմունքներ արտահայտող նկարներ: Որոշ էմոջիներ, որոնք ունեին դեմքի տեսք, դասում են էմոտիկաներին:

Ի դեպ, հուլիսի 17-ին նշվում է էմոջիի համաշխարհային օրը (World Emoji Day): 😊