Այլ նորություններ
Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…
ավելին →
Սիրելի՛ դեռահաս,
Ներկայացնում ենք նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։
Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։
Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ 🙂
Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։
Մարմնի սահմանները
Մարմնի ընկալում
Էլեկտրոնային սիգարետների վտանգները
Էներգետիկ ըմպելիքների վտանգները։