Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին գեղեցկության մասին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

«Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում»:

 

Սեպտեմբերի 9-ին նշվում է գեղեցկության միջազգային օրը (International Beauty Day)` որպես կոսմետոլոգների և գեղեցկության արդյունաբերության բոլոր մասնագետների տոն:

Նախաձեռնությունը պատկանում է Էսթետիկայի և դիմահարդարման միջազգային կոմիտեին (CIDESCO)` ոլորտի առաջատար և ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկին աշխարհում:

Սակայն օրվա խորհրդանիշը ավելի լայն է. ողջունվում և գնահատվում է այն ամենը, ինչ համարվում է գեղեցիկ, այսինքն այն, ինչ մարդկանց պարգևում է գեղագիտական և բարոյական բավարարություն:

Այսօր տարբեր երկրներում անցկացվում են գեղեցկության մրցույթներ, համաժողովներ, մասնագիտացված լուսանկարչական ցուցահանդեսներ, փառատոններ և տարբեր հետաքրքիր միջոցառումներ:

Ի դեպ, գեղեցկության առաջին մրցույթը պատմությունում տեղի է ունեցել 1888–ին Բելգիայում:

Գեղեցկությունն երբեք չի ունեցել հստակ չափանիշներ և սահմանում. յուրաքանչյուր դարաշրջան և ժողովուրդ ունեցել է գեղեցկության իր չափանիշը, որին և ձգտել են նմանվել:

Ինչպես ասել էր հին հռոմեացի նշանավոր պոետ Պուբիլիոս Սիրոսը` «Դուրեկան է անգամ տատասկը, եթե նրա միջից վարդ է երևում» 🙂

Իսկ հայտնի Կոկո Շանելը գրում էր. «Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց և սրտից, թե չէ ոչ մի շպար չի օգնի»:

Իզուր չեն ասում` գեղեցիկ է նա, ով գեղեցիկ և բարի է հոգով և սրտով: