Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին առողջական վարքագծի մասին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Հայտնի է, որ մարդու առոջական վիճակը մեծապես պայմանավորված է նրա կենսակերպով, իսկ պատասխանատու վարքագիծը թույլ է տալիս կանխարգելել մի շարք հիվանդություններ, ինչպես քրոնիկ ոչ վարակիչ, այնպես էլ վարակիչ (նաև շատ վնասվածքներ 🙂 )։

Հիշեցնենք այդ հիվանդությունները և դրանց առաջացմանը նպաստող վարքագիծը։

  • Ծխելը նպաստում է անոթների, սրտի, գլխուղեղի, թոքերի և այլ օրգանների վնասմանը՝ առաջացնելով սիրտանոթային, շնչառական, քաղցկեղային հիվանդություններ և շաքարային դիաբետ։ Այդ հիվանդություններն ունեն երկարատև ընթացք և պահանջում են տևական բուժում և հսկողություն, այդ պատճառով կոչվում են քրոնիկ ոչ վարակային հիվանդություններ։
  • Անառողջ սննդակարգը և ցածր ֆիզիկական ակտիվությունը նպաստում են ավելցուկային քաշին, սրտանոթային, քաղցկեղային հիվանդություններին և շաքարային դիաբետին։ Վնասակար վարքագծային գործոնների շարքում է նաև ալկոհոլի օգտագարծումը։

Ինչ վերաբերում է վարակիչ հիվանդություններին, այստեղ ևս մեծ դեր ունի մեր առողջական վարքագիծը։

  • Վարակիչ հիվանդությունները (օրինակ՝ գրիպը, ՔՈՎԻԴ-19, որովայնային տիֆը, դիզենտերիան, կարմրուկը) կարելի է կանխարգելել ինչպես պահպանելով անձնական հիգիենայի կանոնները, այնպես էլ հատուկ կանխարգելիչ պատվաստումների միջոցով։
  • Պատվաստումների միջոցով կարելի է կանխարգելել մի շարք վտանգավոր հիվանդություններ, որոնցից են դիֆթերիան, փայտացումը, կատաղությունը, կարմրուկը, հեպատիտները և այլն։

Ուրեմն, սովորի′ր պատասխանատվություն ստանձնել սեփական վարքագծի և առողջության համար և ապրի′ր ԱՌՈՂՋ։