Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քո կարծիքը կարևոր է. հարցում

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →
Սիրելի´ դեռահասներ,
«Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Առողջապահության նախարարության հետ համատեղ դեռահասներին տրամադրվող ծառայությունների բարելավման նպատակով, հարցում է իրականացնում  դեռահասների շրջանում։
Ինչու՞ դեռահասները չեն ուզում այցելել բժշկի, ի՞նչ է պետք բարելավել, ինչպե՞ս․․․
Հարգելի՛ դեռահասներ, խնդրում ենք ակտիվ մասնակցել առցանց հարցմանը:
Ձեր պատասխանները շատ կարևոր են, և թույլ կտան ավելի լավ կազմակերպել բուժօգնությունը:
Դարձրե´ք ձեր ձայնը լսելի:
! Հարցերն ուղղված են 10-19 տարեկաններին։
Հարցումը հասանելի է այս հղումով` https://docs.google.com/…/1hjpf4Y0u3cveJAPXhcCv…/edit