Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քայլելու մրցույթն ավարտված է

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Հիշո՞ւմ եք, շաբաթներ առաջ հայտարարեցինք մրցույթ ամենաակտիվ և ամենաշատ քայլող երիտասարդներին հայտնաբերելու համար😊

Եվ այսպես…
Քայլելու չելլենջ-մրցույթը համարում ենք ավարտված !!!
ԵՎ մեր հաղթողն է Մարիամ Եղիազարյանը: Շնորհավորո՛ ւմ ենք Մարիամին տպավորիչ հաղթանակի կապակցությամբ !

Ստորև ներկայացնում ենք նրա կատարած քայլերը մրցույթի շրջանակներում՝
Օր 1՝ 23.05.19-12530
Օր 2՝ 24.05.19-17582
Օր 3՝ 25.05.19-12106
Օր 4՝ 26.05.19-21185
Օր 5՝ 27.05.19-21290
Օր 6՝ 28.05.19-11092
Օր 7՝ 29.05.19-25839
Ընդհանուր՝ 121624 քայլ:

Ինչպես նշել էինք չելլենջի վերաբերյալ մեր խմբում, առաջին պոստերում, հաղթող է համարվում մրցութային 7 օրերի ընթացքում գումարային ամենաշատ քայլեր կատարած մասնակիցը:

⚠️23.05.19-ից (մրցույթի մեկնարկից) վաղ օրերի կատարած քայլերը չեն հաշվարկվել:
⚠️29.05.19-ից (մրցույթի ավարտից) հետո ընդունվել են քայլերի նկարները ևս 1 օր!

Քայլերը, որոնք ուղարկվել են ավելի ուշ, քան 30.05.19-ը, այլևս չեն հաշվարկվել:
⚠️Մրցույթի մասնակիցների և նրանց կատարած քայլերի ցանկը ստանալու համար կարող եք գրել մեզ՝ նշելով արդեն հարազատ #քայլteensliveիհետ հեշթեգը։

 

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար, իսկ հաղթողը կստանա խոստացած անակնկալ նվերը:

Նաև մի մոռացեք գրել Ձեր կարծիքը մրցույթի վերաբերյալ մեր խմբում, նշեք` կցանկանա՞ք, որ նմանատիպ մրցույթները կրեն շարունակական բնույթ😊

Եղե՛ ք ակտիվ, եղե՛ ք առողջ Teenslive-ի հետ։