Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կարևոր խոսքեր

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Այս նյութը լավ կլինի, որ կարդան դեռահասներն իրենց ծնողների հետ միասին: 🙂

Խոսքը գնում է դեռահասների և ծնողների արդյունավետ շփման գաղտնիքների մասին:

LUDI ռուսական կրթական պորտալը վերջերս հարցումներ է անցկացրել դեռահասների շրջանում՝ ճշտելով, թե ինչպիսի խոսքերն են նրանք ցանկանում լսել իրենց ծնողներից: Եվ այսպես.

 

  • Ես հպարտանում եմ քեզնով, ապրե՛ս: Հոգեբանները պնդում են, որ նման գովասանքը խթնում է երեխային (և դեռահասին) կատարելագործվելու և օգնում է չհիասթափվել հնարավոր անհաջողություններից:
  • Ի՞նչ ես մտածում այդ մասին: Ինձ համար կարևոր է իմանալ քո կարծիքը: Հաճախ մենք՝ ծնողներս, պատշաճ ուշադրություն չենք դարձնում դեռահասի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների բոլոր մանրամասներին և ի պատասխան «ո՞նցա գործերդ» հարցադրման լսում ենք «նորմալ»: 🙁 Մինչդեռ, ընտանիքում շատ կարևոր է զրուցել տարբեր թեմաներով և հարցնել միմյանց կարծիքը:
  • Մենք սիրում ենք քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, ցանկացած վիճակում: Մենք ուզում ենք, որ դու լինես երջանիկ: Ցանկացած մարդ, հատկապես երեխան պետք է իմանա, որ նրան սիրում և սպասում են իր ընտանիքում, անկախ ստացած գնահատականներից կամ որևէ անախորժությունից: Հաճախ կրկնեք, որ սիրում եք ձեր երեխաներին և առհասարակ հարազատ մարդկանց:
  • Շնորհակալությո՜ւն: Մենք սպասում ենք շնորհակալական խոսքերի, երբ որևէ բան ենք անում ուրիշների համար, այդ թվում և մեր երեխաների: Մինչդեռ, ոչ միշտ ենք շնորհակալություն ասում երեխային: Սակայն մեզ սովորական թվացող որևէ գործողություն կարող է բարդ թվալ երեխայի համար, և նա սպասում է, որ իրեն կգովեն: Այսպիսով, մենք ցույց կտանք, որ գնահատում ենք նրա արարքը և գործադրած ջանքերը:

 

Ուրեմն, ասե՛նք միմյանց ճիշտ խոսքեր:

 

Շարունակելի:

 

Աղբյուր՝ mel.fm