Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Այսօր արդեն գրեթե բոլորը տեղյակ են, թե ինչ է կորոնավիրուսը կամ առնվազն լսել են այդ վարակի մասին:

Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) վիրուսների այդ խմբի նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019 թվականին Չինաստանում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է պանդեմիա (համավարակ)՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19), հաշվի առնելով վիրուսի ներթափանցումը աշխարհի շատ երկրներ և աշխարհամասեր:

Կորոնավիրուսային վարակից խուսափելու նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունը կոչ է անում`

  • մնալ տանը,
  • սահմանափակել շփումները,
  • հետևել անձնական հիգիենային,
  • հաճախակի լվանալ ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանել առնվազն 1-1.5 մետր հեռավորություն, այսպես կոչված սոցիալական հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսանալ 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարել ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին:
  • կրել պաշտպանիչ դիմակ, հատկապես փակ տարածքներում և մարդաշատ վայրերում:

 

Աղբյուր` moh.am, ncdc.am