Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես պահպանել հոգեկան առողջությունը առցանց տիրույթում

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Առցանց լինելը մեծ հնարավորություններ է տալիս հաղորդակցվելու, սովորելու և կիսվելու քո համար կարևոր նորություններով, բայց նաև մարտահրավերներ է պարունակում: 🙁

Եթե ​​սոցիալական մեդիան երբևէ ստիպել է ունենալ նախանձի, միայնակության կամ անհանգստության զգացում, ցածր ինքնագնահատական, իմացի՛ր, որ դու միայնակ չես:

Ահա հինգ խորհուրդ, թե ինչպես հոգալ քո հոգեկան առողջության մասին առցանց տիրույթում:

1 Խուսափի՛ր անկապ սքրոլ անելուց

Ուշադրություն դարձրու, թե ինչպես են սոց. ցանցերը և առցանց բովանդակությունը ազդում քո զգացմունքների, մտքերի կամ գործողությունների վրա: Արդյո՞ք նորություններ կարդալը քեզ սթրեսի մեջ է գցում: Ընկերներիդ խնջույքի նկարները տեսնելով՝ քեզ լա՞վ ես զգում, թե՞ նախանձում ես: Առավոտյան նախ ստուգո՞ւմ ես քո հեռախոսը՝ կարևոր նորություններն իմանալու համար, թե՞ զուտ սովորությունից դրդված:

Պարզելը, թե ինչու ես դու առցանց, և ինչպես է դա ազդում քո հոգեկանի վրա, կարող է օգնել սահմանելու որոշ կանոններ, թե որքան ժամանակ ես ծախսելու սոց․ցանցերում: Թեև միշտ չէ, որ իրատեսական է չհետևել բոլորին, ովքեր միտումնավոր կամ ակամա բացասաբար են ազդում քո զգացմունքների վրա, դու կարող ես արգելափակել կամ սահմանափակել անցանկալի բովանդակությունը: Կարևոր է հիշել, որ այն ամենը, ինչ տեսնում ես առցանց, իրական չէ։

2․ Ուշադի՛ր ընտրիր բովանդակությունը

Կան բազմաթիվ հիանալի առցանց գործիքներ և բովանդակություն, որ կարող են օգնել հոգեկան առողջության և բարեկեցության բոլոր ասպեկտներին: Մեդիտացիոն հավելվածներից, որոնք կօգնեն քեզ հանգստանալ և կենտրոնանալ, մինչև հարթակներ, որոնք օգնում են զարգացնել քո ինքնության զգացումը և օգնել ուրիշներին: 🙂 Կան բազմաթիվ առցանց ուսուցման հարթակներ, որտեղ դու կարող ես փորձել ինչ-որ նոր բան, դասընթացներ և տեխնիկաներ, որոնք կօգնեն քեզ մնալ առողջ և լիցքաթափվել:

Փորձի՛ր գտնել դրական և մոտիվացնող բովանդակություն: Հիշի՛ր, որ դու կարող ես օգտագործել մեդիան՝ կարիքի դեպքում մասնագիտական ​​օգնություն և հոգեկան առողջության մասին տեղեկություններ ստանալու համար:

3․ Պաշտպանի՛ր ինքդ քեզ և ուրիշներին առցանց

Ստուգիր գաղտնիության կարգավորումները քո բոլոր սոցիալական մեդիայի պրոֆիլներում: Փակիր վեբ-տեսախցիկը, երբ այն չի օգտագործվում: Զգույշ եղիր առցանց հավելվածներում և ծառայություններում գրանցվելիս, հատկապես՝ տրամադրելով քո լրիվ անունը, հասցեն կամ լուսանկարը: Եթե ​​դու մտահոգված ես մի բանով, որը տեսել կամ զգացել ես առցանց, պարտադիր պետք է խոսես վստահելի մեծահասակի հետ, դեպքի մասին տեղեկացնես (սքրինշոթը պետք է արվի որպես արձանագրություն) և փնտրես օգնության համարներ և հոգեբանական աջակցության ծառայություններ:

Դու կարող ես նաև օգնել ուրիշներին՝ ուշադրություն դարձնելով նրանց առցանց փորձառություններին, ճանաչելով կասկածելի կամ վտանգի նշանները, որ ցուցաբերում է ընկերդ, և օգնելով նրան ստանալու անհրաժեշտ աջակցությունը:

Հիշի՛ր, որ պետք է ստուգես և վերլուծես այն, ինչով կիսվում ես:

 

Շարունակելի․․

 

Նյութի սկզբնաղբյուրը և նկարի աղբյուրը՝ https://www.unicef.org/stories/5-ways-better-mental-health-online