Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես լավացնել քունը՝ օգտակար խորհուրդներ

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Հայտնի փաստ է, որ քնի պահանջն անհատական է։ Ինչևէ, երեխաներն ու դեռահասները ունեն ավելի երկարատև քնի պահանջ։ Քանի որ դպրոցականը ծանրաբեռնված է դասերով և պարապմունքներով, որին գումարվում են սթրեսը, դեռահասության տարիքի փոփոխությունները, խորհուրդ է տրվում ապահովել առնվազն 9-9,5 ժամ տևողությամբ քուն։ Եթե խիստ հոգնածություն ես զգում, ապա կարող ես կարճատև քնել նաև ցերեկվա ժամին: 🙂  Սակայն ցերեկվա քունը չպետք է լինի շատ երկար և խանգարի կամ կրճատի գիշերվա քնի տևողությունը:

Խորհուրդներ լիարժեք քուն ապահովելու համար

  • Ձևավորել նույն ժամին քնելու սովորություն (մինչև կեսգիշեր), ինչը կարևոր է լիարժեք հանգստանալու, առողջ և առույգ լինելու համար։ Ցանկալի է չխախտել քնելու ռեժիմը նաև շաբաթ – կիրակի և այլ հանգստյան օրերին:
  • Մաղթել «բարի գիշեր» գաջեթներին: Ննջասենյակում ցանկալի չէ ունենալ հեռուստացույց և համակարգիչ, հեռախոսը պետք է անջատել, քանի որ էլեկտրոնային միջոցները օժտված են նյարդային համակարգն ակտիվացնելու հատկությամբ։ Աշխատող համակարգչի կամ հեռախոսի արձակած լույսը խանգարում է քունը կարգավորող հատուկ նյութի (մելատոնինի) արտադրմանը: 🙁
  • Հնարավորության դեպքում` մթնեցնել և ձայնամեկուսացնել ննջասենյակը: Ցանկալի է այն օդափոխել և ապահովել մոտ 20º ջերմաստիճան։
  • Պահպանելքնի «արարողակարգ», այն է` առօրյա, սովորություն դարձած նույն գործողությունները՝ քնել նույն ժամին, քնելուց առաջ կատարել հանգստացնող գործողություններ` գիրք կարդալ, զբոսնել, լսել հանգիստ երաժշտություն, կատարել յոգայի վարժություններ, ընդունել տաք լոգանք և այլն:
  • Լինել ակտիվ օրվա ընթացքում, կատարել ֆիզիկական վարժություններ (բայց ոչ անմիջապես քնելուց առաջ):
  • Տրամադրվել խոր և հանգիստ քնի, ազատել միտքը և չմտածել բացասականի մասին։ Օգնում է նաև մեդիտացիան։

Քնի խանգարումների դեպքում, եթե վերը նշված պարզ խորհուրդները չեն օգնում, պարտադիր պետք է դիմել մասնագետի։