Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես ազատվել հին իրերից

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Նոր տարվան ընդառաջ շատերը ցանկանում են ազատվել հին իրերից, վերալիցքավորվել և սկսել տարին նորովի:

Հին իրերից ազատվելու փիլիսոփայության իմաստը հետևյալում է. հնից ազատվելով` մենք փոխարենը կարող ենք ստանալ նորը: Ի դեպ, նման ձևով հնարավոր է ազատվել նաև անպիտան մտքերից 🙂

Եվ այսպես`

  • Վերանայի՛ր քո զգեստապահարանը և մի կողմ դիր այն հագուստը, որ քեզ դուր չի գալիս կամ մի քանի տարի չես հագել:
  • Ազատվի՛ր հին, ոչ պետքական հուշանվերներից և մանրուքներից, որոնք քեզ մոտ չեն առաջացնում դրական հույզեր կամ արթնացնում են դարը հիշողություններ:
  • Դարձրո՛ւ տուն մաքրելը և թափված իրերը հավաքելը սովորություն:
  • Ձեռք բեր օրգանայզերներ` տարբեր իրերը խմբավորելու համար:
  • Գնուներ կատարելիս` լավ մտածիր, արյդո՞ք այդ իրը քեզ անհրաժեշտ է:
  • Մի՛ թող հետոյի համար պարզ առօրյա գործերը` կեղտոտ սպասք, չմաքրված կոշիկներ կամ չջրած սենյակային բույսեր:

Հետևելով այս պարզ խորհուրդներին, կարող ես շարժվել առաջ` դեպի նոր իրադարձություններ և ձեռքբերումներ: