Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաջողության հասնելու պարզ բանաձև

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Պատահել՞ է այնպես, որ դու նայում ես տարբեր մարդկանց սոց.ցանցերի էջերը և նախանձել ես նրանց հաջողություններին: Քեզ թվո՞ւմ է, թե բոլորը հաջողության են հասել առանց փորձելու՞, հաջողության են հասել առանց սայթաքելու՞ …

Սա ուղղակի խաբկանք է, որի մեջ ճշմարտությունը հավասար է զրոի։
Երկրագնդի վրա ապրում է ավելի քան ութ միլլիարդ մարդ, և վստահորեն կարող եմ ասել, նրանցից ոչ ոք առանց փորձելու, առանց ռիսկի դիմելու ոչնչի չի հասել։

Իսկ դու ինչու՞ չես դիմում ռիսկի, ինչու՞ չես փորձում: Թեկուզ եթե անգամ սխալվես, ապագայում քեզ հիմար և վախկոտ չես զգա, որ չես փորձել և կորցրել ես քո շանսը։ Նա, ով չի սայթաքում, չի սխալվում, երբեք ոչնչի չի կարող հասնել, ու երբ հասնես քո ցանկալի արյունքի, ուղղակի ծիծաղելու ես այն վախերի վրա, որոնք ունեցել ես սկզբից։

Մեջբերեմ Փիթեր Դինկլագի խսքերից։
«Փորձիր, ձախողիր։ Կարևոր չէ։ Կրկին փորձիր, կրկին ձախողիր, ձախողիր նախորդից ավելի լավ։ Միևնույն է դու մի օր հաստատ հաջողության ես հասնելու։» 🙂

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև աշխատանքին. նա ով ոչինչ չի անում, չի էլ սխալվում: Ոչինչ, որ սխալվեցիր, դու միշտ կարող ես ուղղել այդ սխալը, սովորել քո և ուրիշների փորձի վրա:

Ու վերջապես հիշի՛ր. հաջողությունների հաճախ հասնում են նրանք, ովքեր գիտեն, որ անհաջողությունները անխուսափելի են։

Կազմեց Monika Makaryan-ը: