Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս ասել «Ոչ»

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Արդյոք եղե՞լ են իրավիճակներ, երբ դու ստիպված ես եղել անել մի բան, ինչը քեզ դուրեկան չէր: Օրինակ,  պատրաստվում ես դիտել տեսաֆիլմ կամ գնալ մարզասրահ, իսկ ընկերդ խնդրում է օգնել դասերի հետ: Դու ստիպված օգնում ես ընկերջոդ, բայց հոգու խորքում նեղվում ես այդ իրավիճակից: 🙁

«Ո′չ» ասելը շատ կարևոր է մեր անձնական սահմանները պաշտպանելու համար։

Անձնական սահմանը՝ այն տարածությունն է, որը մենք դնում ենք ուրիշների հետ ընդունելի հարաբերությունները կարգավորելիս: Դա անտեսանելի գիծ է, որը բաժանում է մեզ ուրիշներից:

Եթե որևէ բան անելու համար ժամանակ կամ էներգիա չունես, կամ հստակ գիտես, որ համաձայնելը ճիշտ չէ, պետք է հստակ հրաժարվել։
Ինչևէ, երբեմն մարդիկ, հատկապես անվստահ կամ ցածր ինքնագնահատական ունեցողները, դժվարանում են մերժել առաջարկը, անհարմար կամ վատ են զգում հրաժարվելիս։ Իսկ դա ճիշտ չէ:

Եվ այսպես․

 

Հաջողությու′ն ենք ցանկանում քեզ և ինքնավստահություն։  🙂