Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Երբևէ մտածել ես` արդյոք ճի՞շտ մասնագիտություն ես ընտրել: Փորձագետներն առաջարկում են մի քանի եղանակներ` պարզելու, արդյոք անձը իր գործով է զբաղվում:

Անհամապատասխանության վերլուծություն
Ձեր աշխատանքային ոճի նախընտրությունները մեծապես որոշում են Ձեր մասնագիտությունը: Օրինակ, կան մարդիկ, ում համար անտանելի է վաղ առավոտյան աշխատանքի գնալը: 🙁 Յուրաքանչյուրը պատճառներ ունի, որի հետևանքով մի մասնագիտություն նրան համապատասխանում է ավելի շատ, քան մյուսը: Անհրաժեշտ է միայն պարզել ներքին խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մարդուն աշխատել այս կամ այն ոլորտում: Հոգեբանները խորհուրդ են տալիս վերլուծել մի կողմից Ձեր նախընտրությունների և կարիքների, մյուս կողմից՝ կարիերային պահանջների անհամապատասխանությունը:

Այցելություն ազատ տեղերի տոնավաճառ
Ձեզ հետաքրքրող մասնագիտությունների մասին տեղեկանալու ամենալավ վայրը՝ ազատ տեղերի տոնավաճառն է: Ազատ տեղերի տոնավաճառ այցելելով` կիմանաք, թե աշխատաշուկայում որ մասնագիտություններն ավելի մեծ պահանջարկ ունեն:
Ինչպես ասում է ամերիկացի հոգեբան Կարլ Արլրիկսը, ով զբաղվում է Նյու-Յորքյան ընկերությունների համար աշխատակազմ ընտրելով, Դուք կարող եք զարմանալ, թե ինչքան մասնագիտություններ կան, որոնց մասին նույնիսկ չէիք լսել, սակայն որոնք լավ համապատասխանում են Ձեզ: Նույնիսկ հասարակ մատուցողուհին հեշտությամբ կարող է թեյի արարողության գծով մասնագետ դառնալ: 🙂

Անձի հատկությունների թեստավորում
Գոյություն ունեն տասնյակ թեստեր անձի հատկությունները որոշելու համար: Պատասխանելով ձգտումների, տիրապետությունների և վերահսկման մասին հատուկ հարցերին`որոշվում են ներքին ցանկությունների և ձգտումների դրդապատճառները և մարդուն համապատասխանող մասնագիտության տեսակը:

Իսկ դու գիտես, որ կան մասնագիտություններ, որոնք բավականին պահանջված են այսօր և որոնց կարելի է տիրապետել գրեթե ցանկացած տարիքում: Դրանցից են, օրինակ, անշարժ գույքի գործակալը, լուսանկարիչը, հանդիսությունների կազմակերպիչը, տուր մենեջերը և զբոսավարը, դիզայները, բլոգերը և մի շարք ուրիշներ:

Ի դեպ, եթե այնուամենայնիվ երիտասարդ մասնագետը սխալվում է իր նախասիրությունների և ընտրած մասնագիտության մեջ և ցանկանում է ուժերը փորձել նոր ոլորտում, շա՛տ լավ: Չէ՞ որ այսօր շատ մասնագիտություններ կարելի է ձեռք բերել նաև հասուն տարիքում, նույնիսկ առցանց կրթության պայմաններում: Կարևորը ցանկությունն է: 🙂

Եվ իհարկե, պետք է մոտիկից ծանոթանալ նախընտրած մասնագիտության տեր մարդկանց հետ և անցնել որոշակի պրակտիկա: