Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ է երջանկությունը

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

2012 թ.-ին ՄԱԿ-ը հռչակել է մարտի 20-ը որպես Երջանկության միջազգային օր՝ նպատակ հետապնդելով ընդգծել յուրաքանչյուր մարդու կյանքում երջանկության կարևորությունը:

Տոնը կոչված է ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից մեկն է, և երջանկության ձգտումը մոլորակի բոլոր մարդկանց համար ընդհանուր զգացողություն է:

 

Իսկ ի՞նչ է երջանկությունը:

Երջանկությունը հատուկ հոգեվիճակ է, ավելի ճիշտ հոգեվիճակի ժամանակավոր բարձրացում դեպի մի մակարդակ, որն ավելի բարձր է, քան սովորական հուզական հավասարակշռությունը: Այլ կերպ ասած, երբ մարդն իրեն լավ է զգում: 🙂

Երջանիկ է նա, ով կարող է դրականը տեսնել ամեն ինչում, նույնիսկ` մանրուքներում և ունակ է վառ երանգներ գտնել գորշ իրականության մեջ:

Երջանիկ է նա, ով կարող է տհաճ երևույթներին անտարբեր վերաբերվել, ավելի հանդուրժող լինել, ուշադրությունը կենտրոնացնել միայն դրական զգացումների վրա:

Երջանիկ է նա, ով կարող է գնահատել և սիրել ինչպես սեփական անձը, այնպես էլ ուրիշ մարդկանց:

Երջանիկ է նա, ով ունակ է իչ-որ նոր բան անել, օգնել ուրիշներին և երջանկացնել նրանց:

Երջանկությունը այն է, որ այսօր ապրում ենք:

Երջանիկ ես, որ ունես ընտանիք, ընկերներ, փոխադարձ հարգանք:

Շատ դեպքերում երջանկությունը մենք ինքներս ենք ստեղծում մեզ համար:

Երջանկությունն այն է, երբ հաճույք ես ստանում նրանից, ինչով զբաղվում ես: Երջանկությունն այն է, երբ անընդհատ ձգտում ես աճել և նոր գիտելիքներ ձեռք բերել, ուզում ես այդ գիտելիքները մնացածի հետ կիսել: Նաև երբ ունես նպատակ և գիտես, թե դեպի ուր ես շարժվում:

 

Կան շատ ուղիներ խթանելու հուզական բարձր մակարդակ՝ շփվել հարազատ մարդկանց հետ, կատակներ անել ընկերոջ հետ, խաղալ զվարճալի խաղ, զբոսնել բնության գրկում, օգնել անծանոթին, նույնիսկ մի համեղ բան ուտել կամ մի լավ քնել 🙂

 

Հոգեբանները խորհուրդ են տալիս երջանիկ զգալու համար կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ այժմ ունեք, այլ ոչ թե այն ամենի՝ ինչ պակասում է: