Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հրավիրում ենք պարելու…

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Այսօր տարբեր երկրներում նշվում է պարի միջազգային օրը (International Dance Day):  UNESCO-ի որոշմամբ օրը նշվում է 1982թ. ապրիլի 29-ից` նպատակ ունենալով հիշեցնելու մարդկանց պարի  գեղեցկության մասին:

Այդ օրը` ապրիլի 29-ին ծնվել է ֆրանսիացի բալետմայստեր Ժան Ժորժ Նովելը, ով մտել է պատմության մեջ որպես ժամանակակից բալետի սկզբունքների հիմնադիր:

 

Պարը միավորում է տարբեր քաղաքական, մշակութային, ազգային պատկանելություն ունեցող մարդկանց: Օրվա խորհուրդը` պարի հիասքանչ լեզուն օգտագործելն է մարդկանց և ժողովուրդների բարեկամության, խաղաղության և միասնության նպատակով` քաղաքական, մշակութային և էթնիկ սահմաններից դուրս:

 

Իսկ դու գիտե՞ս, որ պարը մարզանքի հաճելի և օգտակար տարբերակ է:

Այն օգնում է ձևավորել գեղեցիկ կեցվածք և ազատվել ավելորդ քաշից, զարգացնում է շարժումների կոորդինացիան, ամրապնդում է ոսկրերն և մկանները, լավացնում շնչառական և սիրտանոթային համակարգերի աշխատանքը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Պարը նաև խթանում է երջանկության հորմոնների արտադրությունը:

 

Կարծում ենք` գրեթե յուրաքանչյուր մարդ սիրում է պարել, հատկապես ուրախ և լավ շրջապատում:

Ուրեմն, բոլորս` դեպի պարահրապարակ, պարելու և կիսելու դրական հույզերը: Եթե դու դեռ չես պարում, այսօր լավ առիթ է սկսելու 🙂