Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր սիրո մասին

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Վերջերս ԱՄՆ-ում անցկացված շուրջ 5700 դեռահասների հարցման միջոցով ուսումնասիրվել են նրանց զգացմունքները և կարծիքը սիրո մասին: Պարզվել է, որ հարցվածների 46% ներկա պահին կամ ոչ հեռու անցյալում սիրահարված էին, իսկ 11% դեռ չեն սիրահարվել: Հետաքրքիական է, որ բավականին մեծ տոկոսը (43%) վստահ չէ, արդյոք դա սեր է, թե սիրահարվածություն:

Հարցված տղաների մեծ մասը սերը բնորոշել են ֆիզիկական գրավչությամբ, նշելով, որ իրենց դուր է եկել աղջկա դեմքը, մազերը կամ մարմինը:

Մասնագետների կարծիքով դա իրականություն է, և տղաների համար կարևոր է առաջին տպավորությունը, որ ստանում են հիմնականում արտաքին տեսքից: Նրանք պետք է մի քիչ հասունանան, որպեսզի սկսեն նախապատվություն տալ աղջիկների մարդկային հատկանիշներին: 🙂

Ինչևէ, ուրախալի է, որ տղաների մի մասը նշել է աղջկա ներքնաշխարհը, մասնավորապես բարիությունը և ինտելեկտը, ոչ թե արտաքին տեսքը, կամ կարևորել է երկուսի համադրությունը:

Հարցումները ցույց տվեցին, որ աղջիկների համար տղաների արտաքինը ևս կարևոր է և առաջինն է, որ գրավում է նրանց ուշադրությունը: Այնուամենայնիվ, հետագա շփման համար աղջիկները մեծամասամբ կարևորում են տղայի բնավորության գծերը, մասնավորապես հնարամտությունը, ազնվությունը, հավատարմությունը և նրա վերաբերմունքը:

Այսպիսով, և՛ տղաները, և՛ աղջիկները կարևորել են առաջին տպավորությունը, սակայն հետագա շփումների համար որոշիչ են դառնում մարդու բնավորության գծերը և պահվածքը:

 

Աղբյուր` https://kidshealth.org/