Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր մեր օրգանիզմի մասին

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Սիրու՞մ ես բնագիտական առարկաներ` ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա:

Հաստատ ձեզանից ոմանք կպատասխանեն` «ոչ» կամ «այնքան էլ չէ»: Սակայն դրանք  կարևոր են մեր օրգանիզմում, բնությունում և շրջապատող աշխարհում պարունակվող տարրերը, նյութերը և տեղի ունեցող բազմաթիվ  գործընթացները ճանաչելու և հասկանալու համար:

Փորձիր դուրս գալ դպրոցական առաջադրանքների և գնահատականների շրջանակից և կհամոզվես, որ դրանք նաև չափազանց հետաքրքիր են:

Ներկայացնենք մի քանի ուշագրավ փաստեր մեր օրգանիզմի մասին, որոնք կապ ունեն այս կամ այն քիմիական կամ ֆիզիկական գործընթացի հետ:

Եվ այսպես.

  • Մարդու օրգանիզմում պարունակվում է այնքան քլոր (Cl), որը բավարար է հինգ մեծ լողավազան մանրէազերծելու համար: Իսկ ածխածնի (C) քանակն այնքան շատ է, որ կարելի է պատրաստել 9000 մատիտ: 🙂
  • Մեր ուղեղում մեկ վայրկյանի ընթացքում տեղի է ունենում շուրջ 100.000 քիմիական ռեակցիա: Իսկ ուղեղ եկող հաղորդագրությունների արագությունը կազմում է ավելի քան 400 կմ/ժամ:
  • Մեր թքագեղձերն արտադրում են ավելի քան 600 մլ թուք օրական կտրվածքով: Եթե հավաքենք մեր թուքը ամբողջ կյանքի ընթացքում, կարելի է լցնել 2 մեծ լողավազան: 🙂
  • Մարդու գլխի մազերը շատ ամուր են. եթե հավաքենք մազերը մի խրձի մեջ, ապա այդ խուրձը կարող է դիմանալ մոտ 12 տոննա զանգվածին: Ի դեպ, եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչների մազերը համարվում են ամենաթույլը, իսկ ամենադիմացկունը՝ մոնղոլոիդների մազերն են։
  • Փռշտոցի հետ դուրս նետված աէրոզոլի արագությունը կազմում է մոտ 160 կմ/ժամ. սա հավասար է F1 մրցավազքի բոլիդի արագությանը: 🙂