Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր Ամանորի մասին

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →
Սիրելի′ դեռահաս,
Ահա և մոտեցավ տարվա ամենաուրախ տոնը` Ամանորը:
Թինսլայվի ողջ թիմի անունից շնորհավորում ենք Նոր տարին և մաղթում առողջ, բեղմնավոր, խաղաղ և ուրախ տարի, բոլոր նպատակների և երազանքների իրականացում: 🙂
Մեր կամավորներից Նվարդը հետաքրքիր փաստեր հավաքեց Ամանորի մասին:
Եվ այսպես.
1. Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց հունվարի 1-ին ավելի քան 2000 տարի առաջ Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի հրամանով: 🤪
2. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը: 😲
3. Չինաստանում Նոր տարին նշում են հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով: 🧐
4. Թաիլանդում Ամանորը նշվում է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում: 🤠
5. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել: 😎
Գրե′ք մեզ, հարցեր ուղղեք, կիսվեք ձեր խնդիրներով և կարծիքներով:
Ձեր Թինսլայվ