Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հայտնագործող երեխաների օր` հունվարի 17

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Նախ մի հարց. գիտե՞ս, թե ինչ ընդհանրություն ունեն ջրային դահուկները, մորթյա ականջակալները, փայտիկով մրգային պաղպաղակը և Բրայլի այբուբենը: Այս բոլոր նորարարությունների հեղինակները երեխաներ են: Տարեկան 500 000 երեխա և դեռահաս հնարում են տարբեր խաղեր, սարքեր, ռոբոտներ, որոնք մեր կյանքը դարձնում են առավել հետաքրքիր և հարմարավետ: Եվ հենց այսօր` հունվարի 17-ին կարելի է ուրախանալ երիտասարդ հանճարների հնարամտությամբ, գնահատել և խրախուսել նրանց բազմակողմանի տաղանդները:

Հունվարի 17-ին աշխարհը տոնում է հայտնագործող երեխաների օրը: Հատկանշական է, որ այդ օրը ծնվել է հայտնի քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, լրագրող Բենջամեն Ֆրանկլինը: Նա 12 տարեկան էր, երբ արեց իր առաջին հայտնագործությունը`լողալու համար ձեռքին կապվող լաստերը:

Իսկ բատու՞տը: 1930թ. Ջորջ Նիսենը, հետևելով օդային մարմնամարզիկների մրցույթներին, ուշադրություն դարձրեց, որ մարմնամարզիկներն ելույթի ավարտին ընկնում են պահպանիչ ցանցի վրա: Նա մտածեց և որոշեց պատրաստել այսպես կոչված «թռչող սարք», որը հնարավորություն կտա թռվռալ վրան և տարբեր վարժություններ կատարել օդում:

Կարելի է թվարկել տարբեր հայտնագործություններ, որոնք մեր կյանք են մտել հնարամիտ փոքրիկների շնորհիվ:

 

Տեղեկատվությունը մենք գտել ենք  այստեղ, իսկ նկարը` այստեղ: