Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հայ երիտասարդները վերաիմաստավորում են առնականությունը

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →
TeensLIVE երիտասարդական նախագիծն ամփոփեց «Ստեղծիր նոր պատմություն» արշավի արդյունքները։
UNESCO-ի և UNAIDS-ի համատեղ ծրագրի շրջանակում անցկացված արշավն ուղղված էր 16-25 տարեկան երիտասարդ տղամարդկանց և պատանիներին։ Նախաձեռնությունը միտված էր գենդերային վնասակար կարծրատիպերի դեմ պայքարին, դրական առնականության խթանմանը և բռնության կանխարգելմանը։
Արշավի մասնակիցները վերաիմաստավորեցին առնականությունը՝ նախընտրելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հուզական ինտելեկտը, հոգատարությունը, նվիրվածությունը, բռնությունից և ագրեսիայից զերծ լինելը։
Արշավի ընթացքում օգտագործվեցին տարբեր ձևաչափեր՝ տեղեկատվական հոդվածներ, կոմիքսներ և տեսանյութեր հայտնի բլոգեր-ինֆլյուենսերների հետ։
Սոց․ ցանցերում ավելի քան 840000 դիտում հավաքած արշավը գերազանցեց սպասելիքները՝ ցույց տալով դրական փոփոխությունների մեծ կարիք հայ երիտասարդների շրջանում։

Ի դեպ, մեր ընկեր՝ տեղեկատվական բոտ Բարուժանը երկար ճանապարհ է անցել, որ հասնի դրական առնականության իր մոդելին՝ դառնալով ավելի հոգատար ու հարգալից։
Հուսով ենք՝ դու էլ շատ բան սովորեցիր նրանից։ 🙂
Իսկ եթե դեռ մոտիկից չես ծանոթացել Բարուժանին և ցանկանում ես դրական փոփոխություններ բերել քո ու քո շրջապատի կյանք, անցի’ր այս հղումով՝ t.me/BarujanBot դրական առնականության մասին ավելին իմանալու համար: