Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քո կարծիքը կարևոր է. հարցում

Այլ նորություններ

Տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →
15-ից 24 տարեկան երիտասա՞րդ ես:
Օգտագործո՞ւմ ես համացանցը` հետաքրքիր տեղեկատվություն հարաբերությունների, սիրո, առողջության մասին ստանալու նպատակով:
Դու կարող ես մեզ օգնել: Մասնակցի′ր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցմանը`այս հղումով (ռուսերեն տարբերակ):  

Հարցումը լրիվ անանում է:

Քո պատասխանները կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ, ինչ է անհրաժեշտ երիտասարդներին:

Կանխավ շնորհակալ ենք քո ակտիվ մասնակցության համար: 🙂