Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
Հուլիսի 6-ին նշվում է համբույրի միջազգային օրը, որն առաջին անգամ տոնվել է Մեծ Բրիտանիայում:
Համբույրները լինում են տարբեր տեսակի և նրանց նշանակությունն էլ տարբեր է: Սերը հաճախ է ուղեկցվում համբույրներով: Ինչևէ, համբույրները կարող են առաջանալ որպես զգացմունքի դրսևորում, որպես պահանջ կամ էլ ուղղակի կարող են սովորության վերածվել:
Ժամանակակից հոգեբանության կարծիքով համբույրը հանգստացնում է նյարդային համակարգն ու կանխում սթրեսները, պարգևում է լավ տամադրություն և խոսում է սիրո և կապվածության համար:
Տոնի առթիվ համբույրի բազմազան մրցույթներ են անցկացվում աշխարհի տարբեր քաղաքներում 🙂
Հայտնի համբուրվողներ.
- Ոմն ամերիկացի Ա. Վոլֆրամ Միննեսոտայից 1990 թվականի սեպտեմբերի 15-ին իր քաղաքում անցկացվող փառատոնի ժամանակ 8 ժամ շարունակ համբուրել էր 8001 մարդու՝ յուրաքանչյուրին հատկացնելով 6 վայրկյան:
- Հեռուստաէկրանից առաջին անգամ 30 վայրկյան տևողությամբ համբուրվել են Մեյ Իրվինն ու Ջոն Ռայեյը «Համբույր» տեսահոլովակում 1896 թվականին:
- Ամենաշատ համբույրի տեսարաններ պարունակող ֆիլմը 1926 թվականին Warner Bros. Pictures ընկերության նկարահանած «Դոն Ժուանն» է (մոտավորապես 191 համբույր):
- Կինոֆիլմերի պատմության մեջ ամենաերկար համբույրը տևել է 185 վայրկյան` «You’re in the Army Now» տեսաֆիլմում Ռեջիս Թումի և Ջեյն Վայմենի մասնակցությամբ: Այն կազմել է ֆիլմի ողջ տևողության 4%-ը: