Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Համացանցի միջազգային օր

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day):

Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են  աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը ասել էր, որ սա մարդկային գիտելիքի յուրահատուկ հանրագիտարան է։

Այսօր համացանցը դարձել է մարդկանց կյանքի անբաժանելի մասը, և համացանցից օգտվողների թիվը արագ աճում է։ Արդեն դժվար է պատկերացնել, թե ինչպես էին նախկինում մարդիկ ապրել առանց համացանցի: 🙂

Ինչևէ, համացանցի ակտիվ օգտատերը պետք է գիտակցի, որ որոշ դեպքերում համացանցը կարող է դառնալ անապահով և նույնիսկ վտանգավոր։

Համացանցի անվտանգության մասին կարդա՛ մեր կայքի հոդվածներում,  ինչպես նաև Օգտակար ռեսուրսներ բաժնի նյութերում։