Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Դու կարո′ղ ես

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Մայիսի 31-ին ամբողջ աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը (World No Tobacco Day):

2021թ.-ի օրվա թեման է «Պարտավորվիր թողնել ծխելը» (Commit to quit):

Հայտնի փաստ է, որ ծխախոտն առաջացնում է բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ և կրճատում է կյանքի տևողությունը: 🙁  Ծխախոտի մեծ խնդիրը ուժեղ կախվածություն առաջացնելու մեջ է:

Այդ իսկ պատճառով թողնել ծխելը այդքան էլ հեշտ չէ: Ինչևէ, դա հնարավոր է, եթե կա ցանկություն և մոտիվացիա: 🙂

 

Ներկայումս հասանելի են բազմաթիվ օգտակար ռեսուրսներ` կայքեր, բջջային հավելվածներ, որ կարող են օգնել ազատվել ծխախոտային կախվածությունից: Նաև կարելի է գտնել համապատասխան մասնագետներ (բժիշկներ, հոգեբաններ), որոնք պատրաստ են աջակցելու պացիենտին այդ հարցում` համապատասխան խորհրդատվություն տրամադրելով և ըստ կարիքի նշանակելով հատուկ դեղորայք:

Լավ լուր նրանց համար, ովքեր մտածում են ծխելը թողնելու մասին. ցանկացած տարիքում հնարավոր է և ուշ չէ թողնել` ստանալով բազմաթիվ օգուտներ առողջության համար:

Այսպես, ծխելու թողնելուց արդեն 12 ժամ անց տեղի է ունենում զարկերակային արյան մեջ CO գազի մակարդակի կայունացում: Մեկ տարի անց սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը կիսով չափ նվազում է։ 5-15 տարի անց կաթվածի զարգացման ռիսկը նվազում է՝ հասնելով չծխողի մոտ առկա ռիսկի չափին։ 15 տարի անց սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը դառնում է չծխող մարդուն սպառնացող վտանգի չափի: 🙂

 

Մայիսի 31-ին բազմաթիվ կազմակերպություններ անցկացնում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ` ուղղված առողջ ապրելակերպի խրախուսամանը և ծխախոտի դեմ պայքարին:

Եթե ունես հետաքրքիր և կրեատիվ գաղափարներ կամ պարզապես ցանկանում ես պատմել քո հաջողված փորձի մասին (թողեցիր ինքդ կամ օգնեցիր ընկերոջդ կամ բարեկամին), կիսվի´ր քո պատմությունով մեր խմբում:

 

Կատարի´ր ճիշտ ընտրություն և զե´րծ մնա ծխախոտային կախվածությունից: