Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Բուժքույրերի միջազգային օր

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերություններ, ընտանեկան հարաբերություններ, վեճեր և անձնական սահմաններ թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Այսօր շատ երկրներում նշվում է բուժքույրերի միջազգային օրը:

1974-ին Բուժքույրերի միջազգային խորհուրդը որոշում ընդունեց այդ տոնը նշել մայիսի 12-ին` բուժքույրական ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը: Ֆլորենս Նայթինգեյլը (1820-1910թթ.) ոչ միայն գթության քույր էր, այլև հասարակական գործիչ: Նա ուսումնասիրել է հիվանդների օգնության կազմակերպումը Գերմանիայի և Ֆրանսիայի հիվանդանոցներում:

Գթասիրտ քույրերը` անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի գլխավորությամբ, իրենց մասնագիտական հմտություններն առաջին անգամ ցուցաբերել են Ղրիմյան պատերազմի ընթացքում: Հենց այդ ժամանակվանից էլ ձևավորվել է այն կայուն կարծրատիպը, որ բուժքույրն այն միակ սանիտարն է, որը կռվի դաշտից դուրս է բերում վիրավորներին, ինչպես նաև կանգնած է վիրահատական սեղանի մոտ:

Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մայիսի 12-ին պարգևատրում է լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալով, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է:

Բուժքույրը բժշկի օգնականն է, իսկ բուժքրոջ մասնագիտությունը ամենանվիրյալներից է:

Պատմականորեն բուժքույրերը  օգնել և խնամել են վիրավորներին, սփոփել են հիվանդների տառապանքները, օգնել են երեխաներին լույս աշխարհ գալ: