Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Մարտի 3-ը ամբողջ աշխարհը նշում է Վայրի բնության համաշխարհային օրը (World Wildlife Day):

1973թ. այդ օրը Վաշինգտոնում ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող միջազգային առևտրի մասին Կոնվենցիան:

Աշխարհում կան բազմաթիվ մարտահրավերներ և սպառնալիքներ վայրի բնության հարցում, այդ թվում՝ որսագողությունը և անօրինական փոխադրումները, ինչպես նաև բազմաթիվ էկոլոգիական խնդիրները: 🙁 Խոշոր անօրինական բիզնեսների շարքում վայրի բնության հետ կապված անօրինական առևտուրը զբաղեցնում է 4-րդ տեղը:

Այս օրը նշվում է՝ բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անհետացման եզրին գտնվող կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների վերաբերյալ և բարելավելու նրանց պահպանությանն ուղված համատեղ ջանքերը, ինչպես նաև պայքարելու վայրի բնության հանդեպ իրականացվող հանցագործությունների դեմ:

Հայաստանը 2009թ. ստորագրել է  «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան, որը կարգավորում է հազվագյուտ կենդանատեսակների արտահանումը, վաճառքը և փոխադրումը: Չնայած այս հանձնառությանը, Հայաստանում արձանագրվում են բազմաթիվ դեպքեր, երբ վայրի կենդանիները հայտնվում են մասնավոր կենդանաբանական այգիներում, դառնում են որսաթիրախ «սաֆարիներում» կամ հետաքրքրություն առաջացնող ցուցանմուշ տարբեր օբյեկտներում: Վտանգված են նաև հարյուրավոր հազվադեպ բույսեր 🙁

Բոլոր երկրներում լայն հանրությունը կարող է մեծ դեր խաղալ վայրի բնության բազմազանության պահպանման կարևորագույն գործում:

Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։

Վայրի բնության ապագան մեր ձեռքերում է: