Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր նշում ենք Մայր Երկրի միջազգային օրը

Այլ նորություններ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, միահամուռ ուժերով պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, պացիենտների բուժման մասին։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետների կողմից մի քանի տարի առաջ ստեղծվել են երիտասարդ լսարանին ուղղված ֆիլմեր՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում: Ֆիլմերը հասանելի են «Օգտակար ռեսուրսներ» բաժնում։ Մեր կայքում կարող ես գտնել նաև մի շարք հոդվածներ ՄԻԱՎ-ի մասին։ Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։  
Տեղադրված է 01.12.2023 , 14:00…  ավելին →

Ապրիլի 22-ը Մայր Երկրի միջազգային օրն Է (International Mother Earth Day): Այն Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել Է 2009 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում:

Բանաձևում նշվում Է, որ «Երկիր մոլորակը և իր Էկոհամակարգերը մարդկության համար ապահովում են կյանք»,  հիշատակվում են պարտավորություններ, որոնք ընդունվել են 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովում:

 

Երկիր մոլորակի օրը նշելու ավանդույթը ծնունդ Է առել ԱՄՆ-ում բնապահպան ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: 1970 թվականի ապրիլի 22-ին Երկիր մոլորակի օրը նշվել Է առաջին անգամ, և տարբեր միջոցառումներին մասնակցել են ավելի քան 20 միլիոն ամերիկացիներ: 1990 թվականին այս օրը դարձել Է միջազգային ակցիա, որին շուրջ 200 միլիոն մարդ Է մասնակցել աշխարհի 141 երկրներում:

Հետաքրքիրն այն է, որ հյուսիային կիասագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ հարավային կիսագնդում` աշնանը:

Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհից գիտնականներ են հավաքվում կլոր սեղանների շուրջ և քննարկում բնապահպանական խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են ավտոմոբիլային երթևեկությանը, շրջակա միջավայրի մաքրությանը և այլ էկոլոգիական հարցերին: Տարբեր երկրներում այս օրը կազմակերպում են բազմազան միջոցառումներ և ակցիաներ, ներառյալ խորհրդաժողովներ, ցուցահանդեսներ, տարածքների մաքրում և ծառատունկ, այլ բնապահպանական ակցիաներ: Այդ օրը մի շարք երկրներում խոշոր քաղաքների կենտրոնական փողոցներում փակում են ավտոմոբիլային երթևեկությունը, որպեսզի մարդիկ կարողանան ազատորեն դուրս գալ փողոց՝ զբոսնելու, վազելու, խաղալու և վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ:

 

Մենք բոլորս պետք է մեծ պատասխանատվությամբ ու խնամքով վերաբերվենք մեր երկիր մոլորակին, սիրենք և հոգ տանենք,  ու անենք ամեն ինչ, որպեսզի նա լինի ամենամաքուրն ու ամենագեղեցիկը:

Կիսվի՛ր TeensliveArmenia խմբում Երկիր մոլորակի բարեկեցության համար օգտակար նախաձեռնություններով և քո սեփական հետաքրքիր գաղափարներով:

Շնորհավո՛ր Երկրի տոնը: