Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ավելի «կանաչ» ապրելու օրացույց

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Գիտե՞ս, թե ինչ ժամկետում է փտում պոլիէթիլենային տոպրակը, իսկ պլաստիկ շի՞շը:

Մեր կայքի և սոց.խմբերի նյութերում մենք հաճախ ենք անդրադառնում շրջակա միջավայրի պահպանման խնդրին: Հուսով ենք, որ ոչ միայն TeensliveArmenia մեծ ընտանիքը, այլ նաև մեր բոլոր հետևորդները փորձում են հետևել «կանաչ» օրացույցին կամ գոնե ունեն  #Էկոխիղճ: 🙂

 

Վերջերս ավարտվեց մի հետաքրքիր և շատ կարևոր նախաձեռնություն, որն իրականացվեց ՄԱԿ –ի մանկական հիմնադրամի, Ավստրիական զարգացման գործակալության և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ:

Այն կոչվում էր «Ավելի «կանաչ» ապրելու օրացույց կամ եթե #Էկոխիղճ ունես»:

Նախաձեռնության մասին կարդա այստեղ` https://uni.cf/3hLXcG1

 

Միայն բոլորս միասին մենք կարող ենք փոփոխել էկոլոգիական վիճակը և փրկել մեր Մայր մոլորակը:

Կիսվի՛ր մեր խմբերում քո հետաքրքիր գաղափարներով և օրինակ ծառայիր  նաև ուրիշների համար:

 

Նկարների աղբյուր` https://uni.cf/3hLXcG1