Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջության համաշխարհային օր

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է առողջությունը որպես անհատի ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցիկ վիճակ, և ոչ զուտ հիվանդության կամ անկարողության բացակայություն:

Այդ օրը հիանալի առիթ է հիշելու, որ բեղմնավոր, երկար և երջանիկ կյանքով ապրելու համար բավական է հետևել մի քանի պարզ կանոնների.

  • ճիշտ սննդակարգ
  • ֆիզիկական ակտիվություն
  • առողջ քուն
  • պատասխանատու վարքագիծ
  • ջերմ փոխհարաբերություններ մտերիմների և ընկերների հետ
  • սիրելի զբաղմունք:

Բացի այդ, շատ կարևոր է ժամանակին դիմել բուժօգնության և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Եղե´ք առողջ:

 

Նկարը գտել ենք այստեղ: