Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

«Բիթլզի» համաշխարհային օր

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

1957 թ.-ի հունվարի 16-ին Լիվերպուլում ստեղծվեց The Cavern ակումբը, որտեղ 1960 թ.-ից իրենց երաժշտական ուղին սկսեցին Ջոն Լենոնը, Փոլ Մաքարթնին,  Ջորջ Հարիսոնը, իսկ ավելի ուշ նրանց միացավ նաև Ռինգո Սթարը: Բոլոր ժամանակների մեծագույն այս խումբը միակն է, որ արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ուշադրությանը, և 2001-ից ի վեր հունվարի 16-ը նշվում է որպես «Բիթլզի» համաշխարհային օր (World Beatles Day):

Հանրահայտ լիվերպուլյան քառյակի երգարվեստը ռեկորդային ու պատմական նշանակություն է ունեցել համաշխարհային երաժշտական արվեստում: 20-րդ դարի վաթսունականների յուրահատուկ երաժշտական ճիչը ցնցեց ողջ աշխարհը: «Բիթլզ»-ը կարողացավ կոտրել բոլոր կարծրատիպերը ու ստեղծել մի նոր ու մինչ այդ չլսված բացառիկ երգարվեստ: Շատ ճանաչված ռոք երաժիշտներ խոստովանում են, որ դարձել են այդպիսին «Բիթլզի» ազդեցությամբ:

1963 թ.-ին աշխարհում սկսեցին օգտագործել բիթլոմանիա (բիթլամոլություն) բառը: Rolling Stone ամսագիրը Tհe Beatles խմբին համարում է բոլոր ժամանակների համար առաջին ռոք-խումբ: Այն արժանացել է «Գրեմիի» 10 մրցանակի: Միայն 2001թ.-ին ԱՄՆ-ու վաճառվել է խմբի 163 միլիոն հոլովակ: Աշխարհի 100 լավագույն սինգլների մեջ «Բիթլս»-ը երկար տարիներ եղել է առաջին հորիզոնականներում, և նույնիսկ մինչ օրս էլ մնում է բարձր դիրքերում:

Սիրո և ազատության թեման առանցքային էին խմբի ստեղծագործական կյանքում, և աշխարհի տարբեր ծայրամասերում ճանաչում և սիրում են “Love Me Do”, “Yesterday”, “A Day in the Life”, “The End” և այլ ստեղծագործությունները:

Մինչ օրս էլ «Բիթլզ» խմբին ընդունում են որպես առանձնահատուկ երևույթ, նրան լսում են տարբեր տարիքի մարդիկ: Փաբեր, բառեր, հասարակական մի շարք հաստատություններ են անվանվել այս խմբի և նրանց անդամների անուններով:

 

Աղբյուր` https://multimediathursday2017.wordpress.com/2017/11/#: