Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Եկեք գրկախառնվենք

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Հունվարի 21-ին ամբողջ աշխարհը տոնում է երևի թե ամենայուրօրինակ տոնը` Գրկախառնվելու միջազգային օրը (International Hug Day), որը սկիզբ է առել ԱՄՆ-ում 1986թ., որպես Ազգային գրկախառնության տոն, իսկ հետագայում տարածվել է ողջ աշխարհում:  Համաձայն տոնի ավանդույթի, այս օրը գրկախառնվում են ընտանիքի անդամները, ընկերները, հարազատները, նույնիսկ` անծանոթ մարդիկ: Չնայած որ տոնը բավական երիտասարդ է, դժվար է գտնել դրա հեղինակին կամ իմանալ, թե ինչու է ընտրվել հենց հունվարի 21-ը: Կա կարծիք, որ հեղինակներն ուսանողներ են եղել:

Հոգեբանների կարծիքով, միմյանց գրկելով, մարդիկ ուզում են վայելել սիրո և անվտանգության զգացումը:

Ուրեմն, ավելի հաճախ գրկախառնվե′նք:

Տեղեկատվությունը մենք գտել ենք  այստեղ, իսկ նկարը` այստեղ: