Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
Հունվարի 21-ին ամբողջ աշխարհը տոնում է երևի թե ամենայուրօրինակ տոնը` Գրկախառնվելու միջազգային օրը (International Hug Day), որը սկիզբ է առել ԱՄՆ-ում 1986թ., որպես Ազգային գրկախառնության տոն, իսկ հետագայում տարածվել է ողջ աշխարհում: Համաձայն տոնի ավանդույթի, այս օրը գրկախառնվում են ընտանիքի անդամները, ընկերները, հարազատները, նույնիսկ` անծանոթ մարդիկ: Չնայած որ տոնը բավական երիտասարդ է, դժվար է գտնել դրա հեղինակին կամ իմանալ, թե ինչու է ընտրվել հենց հունվարի 21-ը: Կա կարծիք, որ հեղինակներն ուսանողներ են եղել:
Հոգեբանների կարծիքով, միմյանց գրկելով, մարդիկ ուզում են վայելել սիրո և անվտանգության զգացումը:
Ուրեմն, ավելի հաճախ գրկախառնվե′նք:
Տեղեկատվությունը մենք գտել ենք այստեղ, իսկ նկարը` այստեղ: