Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Բարև, սիրելի՛ դեռահաս: Բարի գալուստ teensLIVE կայք:

Մենք երկար պատրաստվել ենք մեր այս հանդիպմանը և վերջապես կարող ենք կիսվել քո հետ ամենահետաքրքիր և օգտակար խորհուրդներով և նորություններով:

Այս կայքում դու կարող ես ոչ միայն կարդալ նյութեր տարբեր հետաքրքիր թեմաների (հարաբերություններ, սեր, առողջություն և այլն) մասին, տալ քեզ հուզող հարցերը կամ կիսվել կարծիքով, այլ նույնիսկ օգնություն խնդրել, եթե ունենաս դրա կարիքը:

Ցանկացած տարիքում հանդիպում են հենց այդ տարիքին բնորոշ հատուկ խնդիրներ և հարցեր: Բայց մենք հստակ գիտենք, որ դեռահասության տարիքն ամենադժվարն է: Դու արդեն երեխա չես, բայց շրջապատողները դեռևս քեզ չեն վերաբերվում իբրև մեծահասակի: Մյուս կողմից, քո կյանքում առաջանում են ոչ միայն պրոբլեմներ («նոր», փոփոխվող մարմին, հարաբերություններ հասակակիցների հետ, ծնողների անհասկացողություն, հետաքրքրությունների և արժեքների վերագնահատում), այլ նաև ուրախություններ` առաջին սերը, ամուր իսկական ընկերությունը, նոր անսպասելի հետաքրքրություններ: Որոշ դեռահասներ դժվարությամբ կարող են այս ամենից գլուխ հանել և հաղթահարել պրոբլեմները, և նույնիսկ մտերիմ ընկերները միշտ չէ, որ կարող են օգնել լուծել այս կամ այն խնդիրը:

Բայց դու ունես teensLIVE ! Փնտրի′ր այստեղ քեզ հետաքրքրող հոդվածներ, ստացիր հարցերիդ պատասխանները հմուտ մասնագետներից, ուղարկիր քո կարծիքները, առաջարկիր նոր թեմաներ հոդվածների համար, կիսվիր նորություններով: Մի խոսքով, զգա քեզ այստեղ ոչ թե հյուր, այլ տան տեր: Չէ՞ որ այս կայքը քո և ընկերներիդ համար է, և հենց դուք կարող եք այն դարձնել էլ ավելի հետաքրքիր և գրավիչ:

Կայքից օգտվելը շատ հեշտ է: 4 հիմնական բաժիններից յուրաքանչյուրում դու կարող ես մի բան կարդալ, իմանալ, գտնել կամ հարցնել:

  • «Կարդալ» — բաժին, որտեղ կան նյութեր տարբեր թեմաների շուրջ:
  • «Իմանալ» — կայքի նորությունների բաժին:
  • «Գտնել» — Դեռահասներին/ երիտասարդներին բարյացակամ կենտրոնների քարտեզ:
  • «Հարցնել» — բաժին, որտեղ կարող ես հարցեր ուղղել բժշկներին և հոգեբաններին:

 

Մենք հույս ունենք, որ այս կայքը կդառնա քո իսկական ընկերը, օգնականը քո կյանքում, կօգնի ընդունել ճիշտ որոշումներ և կառուցել երջանիկ հարաբերություններ:

Հույս ունենք, որ քեզ հաճելի և հետաքրքիր կլինի teensLIVE-ում:

Միացի՛ր նաև մեր ֆեյսբուքյան խմբին:

Հաճախ այցելի՛ր մեզ: