Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նոր տեսանյութեր դեռահասների համար

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 2)
Շարունակենք խոսել վնասվածքների կանխարգելման մասին մարզվելիս։ Եթե սահում եք սահադաշտով, սնոուբորդով, սքեյթբորդով կամ սկուտերով, կրեք հատուկ պաշտպանիչներ։ Արմունկի և դաստակի պաշտպանիչները կարող են կանխել ձեռքի և դաստակի կոտրվածքները, իսկ ծնկի պաշտպանիչները պաշտպանում են ծնկները վնասվածքներից։ Որոշ մարզաձևերում, մասնավորապես՝ կոնտակտային սպորտաձևերում, օգտագործվում են միջադիրներ։ Կան սրունքի, ծնկի, արմունկի, դաստակի, կրծքավանդակի, ուսի, կոնքի և ազդրի միջադիրներ։ Հոկեյ, ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ և այլ կոնտակտային սպորտաձևեր խաղացող տղաները պետք է հատուկ բաժակ օգտագործեն սեռական օրգանների հատվածը պաշտպանելու համար։ Բոլոր…
Տեղադրված է 03.02.2026 , 12:57…  ավելին →

Սիրելի՛ դեռահաս,

Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։

Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։

Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ 🙂

Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։

 

Մարմնի սահմանները

Մարմնի ընկալում

Էլեկտրոնային սիգարետների վտանգները

Էներգետիկ ըմպելիքների վտանգները։