Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հոգեկան առողջությունը առցանց տիրույթում

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Առցանց լինելը մեծ հնարավորություններ է տալիս հաղորդակցվելու, սովորելու և կիսվելու կարևոր նորություններով, բայց նաև մարտահրավերներ է պարունակում:

Եթե ​​սոցիալական մեդիան երբևէ ստիպել է ունենալ նախանձի, միայնակության կամ անհանգստության զգացում, ցածր ինքնագնահատական, կարդա՛ այս հոդվածը (1-ին մասն այստեղ

Շարունակում ենք ներկայացնել այն խորհուրդները, որոնք կօգնեն հոգալ քո հոգեկան առողջության մասին առցանց տիրույթում:

  • Ընտրի՛ր բարությունը

Օգտագործիր սոցիալական մեդիան՝ կիսվելով դրական և աջակցող բովանդակությամբ և հաղորդագրություններով քո ընկերների և հարազատների հետ: Օրինակ՝ կարող ես գրել, որ մտածում ես ընկերոջդ կամ հարազատի մասին կամ դրական մեկնաբանություն գրիր նրա տարածված գրառման վրա: Եթե ​​նկատում ես, որ պատասխանում ես գրառմանը ինչ-որ բացասական ձևով, դադար տուր և մտածիր, թե արդյոք կարող ես այն այլ կերպ ձևակերպել կամ փոխարենը անձամբ զրույց ունենալ:

Եթե ​​տեսնում կամ ստանում ես հաղորդագրություններ կամ բովանդակություն, որոնք համարում ես ահաբեկչական կամ վիրավորական,  արգելափակի՛ր և զեկուցի՛ր դրա մասին:

Բառերը կարևոր են, և կարևոր է ուշադիր մտածել այն մասին, թե ինչ ենք մենք հրապարակում կամ կիսում: Մենք բոլորս ունենք բարի լինելու ուժ, ուստի եկե՛ք սեր տարածենք, ոչ թե ատելություն։ 🙂

  • Մնա՛ ներկայում և իրական աշխարհում․

Առցանց և օֆլայն աշխարհների միջև սահմանները կարող են գնալով լղոզվել՝ դժվարացնելով ապրել ներկա պահին և բավարարել մարդկային շփման մեր բնածին կարիքը: Երբևէ նկատե՞լ ես, որ ընդհատում ես այն, ինչ անում ես, որպեսզի կարողանաս գրառում անել սոցիալական ցանցերում կամ դիտել ընկերոջդ պատմությունները, այլ ոչ թե զանգահարել կամ հանդիպել՝ տեսնելու, թե ինչպես է նա: 🙁

Կարևոր է անջատվել և ընդմիջվել սոցիալական ցանցերից, ինչպես նաև ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ իրական կյանքում, որտեղ դա անվտանգ է և ջերմություն է պարգևում:

Փորձի՛ր քո առջև իրատեսական նպատակներ դնել, օրինակ՝ չվերցնել հեռախոսը կամ չլինել առցանց օրվա սկզբում (դա վատնում է էներգիան և սովորեցնում է տեղեկատվություն կլանել առանց զտման) կամ քնելուց անմիջապես առաջ: Գործողությունները, ինչպիսիք են մեդիտացիան, զբոսանքը, ընտանի կենդանու հետ շփումը կամ ընկերոջը զանգահարելը, կօգնեն քեզ ավելի լավ ու հանգիստ զգալ և ազատվել  կախվածությունից սոցիալական ցանցերից:

 

Նկարի սկզբնաղբյուր և նյութի աղբյուր՝ https://www.unicef.org/stories/5-ways-better-mental-health-online