Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Հայտնի փաստ է, որ կանոնավոր նախաճաշը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ էներգիայով և սննդանյութերով, այլ նաև օգնում է բարելավել ճանաչողական գործառույթը՝ սովորելու հմտությունները և կենտրոնացումը:

Վերջերս BMC Nutrition Journal ամսագրում հրապարակվել է մի հոդված, համաձայն որի նախաճաշը բաց թողնելը կարող է հանգեցնել դեռահասների կյանքի բավարարվածության նվազմանը: 🙁

Մեծ Բրիտանիայի Anglia Ruskin University (ARU) և Մեքսիկայի Universidad de las Americas համալսարանների  հետազոտությանը մասնակցել են 10-ից 17 տարեկան ավելի քան 150 հազար դեռահաս 42 տարբեր երկրներից։ Գիտնականները հարցրել են դեռահասների ուտելու սովորությունների մասին և գնահատել իրենց բարեկեցության մակարդակը: Պարզվել է, որ կանոնավոր նախաճաշելու սովորությունը փոխկապակցված է կյանքից բավարարվածության մակարդակի հետ. ամեն օր նախաճաշողները ավելի հաճախ են հայտնել, որ ապրում են երջանիկ և հագեցած կյանքով: 🙂

Կյանքից բավարարվածության մակարդակները տարբեր էին տարբեր երկրներում: Օրինակ՝ Պորտուգալիայում այն ​​երեխաները, ովքեր ամեն օր նախաճաշում էին, ցույց տվեցին կյանքից գոհունակության ամենաբարձր մակարդակը, մինչդեռ Ռումինիայում նրանք, ովքեր բաց թողեցին նախաճաշը, ամենացածր միավորներն ունեցան:

Գիտնականները նաև պարզել են, որ նույնիսկ նրանց մեջ, ովքեր կանոնավոր նախաճաշում են, ինքնազգացողության մակարդակի զգալի տարբերություններ կան։ Անգլիայի երեխաներն ու դեռահասները ավելի հաճախ, քան մյուսները, իրենց դժբախտ էին անվանում՝ «զիջելով» միայն Ռումինիայից, Հունգարիայից, Գերմանիայից և Ավստրիայից հարցվածներին:

 

 

Նյութի աղբյուր՝ https://med.news.am/