Այլ նորություններ
Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։ :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…
ավելին →
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։
Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ 🙁 Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։
Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։
Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա է՝
- ում վստահում ենք և կարող ենք դիմել օգնության համար,
- ով հոգ է տանում քո մասին կամ պատրաստ է հոգ տանել,
- ով պատրաստ է լսել և հասկանալ քեզ, քո ցանկություններն ու մտահոգությունները,
- հարգում է քո սահմանները՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր,
- չի ուզում կառավարել քեզ կամ կողքիններին,
- ում կողքին դու քեզ հանգիստ ես զգում,
- ով ուրիշներին ևս լավ է վերաբերվում,
- ցանկանում է օգնել բոլորին, կարեկցանքով և սիրով է մոտենում՝ առանց ավելորդ մեծամտության,
- ով լսում է քեզ, հավատում է և փորձում օգնել՝ առանց սեփական կարծիքը պարտադրելու,
- ճշտախոս է և կարողանում է արձագանքել խնդիրներին՝ առանց կշտամբելու, մեղադրելու,
- առանց քեզ և քո խնդիրը անտեսելու պատասխանատվություն է կրում իր ցանկացած քայլի համար և այլն։