Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Teenslive Երիտասարդական փառատոն

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →
Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ երկար սպասված TeensLIVE Երիտասարդական Փառատոնը:
Այն անցկացվեց UNESCO IITE-ի և UNAIDS-ի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ։
Փառատոնի ընթացքում շուրջ 220 դեռահասներ և ծնողներ մասնակցեցին`
🔹 հոգեկան առողջությանը, բուլինգին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող տեղեկատվական սեսիաներին,
🔹 ամանորյա խաղալիքների և օրիգամի պատրաստելու վարպետաց դասերի,
🔹 յոգայի, մեդիտացիայի և խորը շնչառության սեսիայի,
🔹 TeensLIVE-ի հեղինակային «Կարծրատիպերի կոտրում» քարտային խաղին և գեղանկարչական բաց դասընթացին:
Փառատոնն անցավ մեծ ոգևորությամբ ի շնորհիվ բոլոր գործընկերների, կամավորների, փորձագետների, ինֆլյուենսերների, և իհարկե՝ մեր շատ ակտիվ և հետաքրքրասեր  երիտասարդների։ 🙂

Կարդացե՛ք մեր կայքի հոդվածները՝ առողջության, հարաբերությունների և սիրո մասին, հետևե՛ք մեզ սոց․ ցանցերում։
Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։