Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
Մեր հոդվածներում մենք բազմիցս ենք անդրադարձել առողջ սնուցման գաղտնիքներին:
Հիշեցնելու կարգով` առողջ է համարվում մարդու տարիքին, սեռին և ֆիզիկական ակտիվության մակարդակին համապատասխանող, բոլոր անհրաժեշտ սննդանյութեր պարունակող, բազմազան սննդակարգը: Առողջ սննդակարգում որպես կանոն սահմանափակվում է այսպես կոչված «արագ սնունդը» (անառողջ ածխաջրատներով և ճարպերով հարուստ):
Վերջերս ԱՄՆ լրատվամիջոցներում հրապարակվեց լավագույն սննդակարգը. այդ կոչումը ստացավ միջերկրածովյան սննդակարգը, ի դեպ, 5-րդ անգամ անընդմեջ: 🙂 Մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին, հատկապես նրանց, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդությունների և շաքարախտի բարձր ռիսկ, հետևել հենց այդ սննդակարգին, որը շատ լավ ուսումնասիրված է և հավաստիորեն նվազեցնում է նշված հիվանդությունների զարգացման ռիսկը:
Այդ սննդակարգը առանձնանում է բուսական ծագման սննդամթերքների բարձր քանակով` տարբեր տեսակի բանջարեղեն, մրգեր, լոբազգիներ, ընկուզեղեն և սերմեր, ամբողջահատիկ ձավարեղեն: Միևնույն ժամանակ սահմանափակվում են հագեցած ճարպը և քաղցրավենիքը: Իրականում այն ոչ թե հատուկ սննդակարգ է, այլ կենսակերպ: 🙂
Ինչևէ, բոլոր դեպքերում սննդակարգը անհրաժեշտ է քննարկել բժշկի հետ:
Իսկ վերջում, մեր մշտական ուղերձը. սնվե՛ք առողջ և հետևե՛ք ձեր ապրելակերպին:
Աղբյուր` https://www.healio.com/